20:16 30 մայիսի, 2021«Սեւանը» նվաճեց Հայաստանի Առաջին խմբի չեմպիոնի կոչումը՝ վերջին տուրում 7։1 հաշվով պարտության մատնելով «Փյունիկ-2-ին» եւ վաստակեց 68 միավոր։ Երկրորդ տեղը գրավեց ԲԿՄԱ-ն, որը 1։1 հաշվով խաղաց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ եւ 65 միավորով գրավեց երկրորդ տեղը։
«Երբ 2021 թվականի հունվարին «Սևանի» առջև խնդիր դրվեց միայն հաղթել առաջնության երկրորդ հատվածի բոլոր՝ 13 խաղերում, միգուցե ոմանք մտածեցին, որ դա հնարավոր չէ։ Բայց «Սևանի» ղեկավարությունը, մարզչական կազմը, ֆուտբոլիստները ու բոլոր աշխատակիցները համարում էին, որ անհնարին ոչինչ չկա։ Եվ այդ մտածողության ու նվիրվածության, հավատի ու վստահության շնորհիվ «Սևանն» ապացուցեց, որ անհնարինն ակնհայտ է։ 13 հաղթանակ ձմեռային արձակուրդներից հետո նույնքան խաղերում, և 14 անընդմեջ հաղթանակ։ Արդյունքում մեր թիմը արժանիորեն առաջին տեղն է զբաղեցնում ու կխաղանք Պրեմիեր լիգայում։
Հաստատ կխաղանք»,- գրում է «Սեւանի» մամուլի ծառայությունը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.