00:48  ,  29 մայիսի, 2021

Ադրբեջանի թիմը ոչ մարզական վարքի համար որակազրկվել և հեռացվել է

Ադրբեջանի թիմը ոչ մարզական վարքի համար որակազրկվել եւ հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունից, հաղորդում է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կայքը։ Ադրբեջանցի սամբիստների բոլոր արդյունքները չեղարկվել են։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ։

«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին Ռուսաստանի ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն:

Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»,- Միքայել Հայրապետյանի խոսքը փոխանցում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ