00:48 29 մայիսի, 2021Ադրբեջանի թիմը ոչ մարզական վարքի համար որակազրկվել եւ հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունից, հաղորդում է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կայքը։ Ադրբեջանցի սամբիստների բոլոր արդյունքները չեղարկվել են։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ։
«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին Ռուսաստանի ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն:
Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»,- Միքայել Հայրապետյանի խոսքը փոխանցում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.