20:11  ,  27 մայիսի, 2021

ՊՍԺ–ն ու «Բավարիան» ցանկանում են գնել «Ինտերի» ֆուտբոլիստին

Փարիզի ՊՍԺ–ն եւ Մյունխենի «Բավարիան» ցանկանում են ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմիին, հաղորդում է gazetta.it-ը։

ՊՍԺ–ն 22–ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո եւ «Ինտերին» տրամադրել 26–ամյա արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի տրանսֆերային իրավունքը։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Աշրաֆ Հակիմին մասնակցել է 45 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Աշրաֆ Հակիմին Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սան է, մինչեւ «Ինտեր» տեղափոխվելը երկու մրցաշրջան վարձակալությամբ անցկացրել էր Դորտմունդի «Բորուսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում