21:22  ,  25 մայիսի, 2021

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» եւ բարձրացավ առաջին տեղ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրից տեղափոխված խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Արարատին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

76-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Վենսան Բեզեկուրը։

«Ալաշկերտը» վերջին տուրից առաջ 43 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է «Նոայից»։ Երրորդ եւ չորրորդ տեղերում ընթացող «Արարատ-Արմենիան» ու «Ուրարտուն» ունեն 38-ական միավոր։ «Արարատը» 37 միավորով 5-րդն է։

Մայիսի 28-ին նախատեսված վերջին տուրում «Ալաշկերտը» կընդունի «Արարատ-Արմենիային», «Նոան»՝ «Վանին», «Արարատը»՝ «Շիրակին», «Փյունիկը»՝ «Ուրարտուին»։

Հայաստանի Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0։1

Վենսան Բեզեկուր, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում