13:10  ,  24 մայիսի, 2021

Լևանդովսկին առաջին անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին» (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերայում առաջին անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին:

Գերմանիայի ավարտված առաջնությունում 32-ամյա ֆուտբոլիստը դարձավ 41 գոլի հեղինակ: Լևանդովսկին գերազանցեց Գերդ Մյուլերի՝ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը: Գերմանացի լեգենդար հարձակվողը «Բավարիայի» կազմում ռեկորդը սահմանել էր 1971/72թթ. մրցաշրջանում՝ խփելով 40 գոլ:

«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում երկրորդ տեղը գրավեց կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն Իսպանիայի ավարտված առաջնությունում խփեց 30 գոլ: Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») դարձել է 29 գոլի հեղինակ, Անդրե Սիլվան («Այնտրախտ»)՝ 28, Էրլինգ Հոլանդը («Բորուսիա»)՝ 27, իսկ Կիլիան Մբապեն (ՊՍԺ)՝ 26:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», որի  հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ