13:10 24 մայիսի, 2021Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարիերայում առաջին անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին:
Գերմանիայի ավարտված առաջնությունում 32-ամյա ֆուտբոլիստը դարձավ 41 գոլի հեղինակ: Լևանդովսկին գերազանցեց Գերդ Մյուլերի՝ Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը: Գերմանացի լեգենդար հարձակվողը «Բավարիայի» կազմում ռեկորդը սահմանել էր 1971/72թթ. մրցաշրջանում՝ խփելով 40 գոլ:
«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում երկրորդ տեղը գրավեց կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն Իսպանիայի ավարտված առաջնությունում խփեց 30 գոլ: Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») դարձել է 29 գոլի հեղինակ, Անդրե Սիլվան («Այնտրախտ»)՝ 28, Էրլինգ Հոլանդը («Բորուսիա»)՝ 27, իսկ Կիլիան Մբապեն (ՊՍԺ)՝ 26:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.