21:33  ,  22 մայիսի, 2021

Մ23 ԵԱ. Սամվել Գրիգորյանն ու Գեւորգ Թադեւոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց եւս երկու մեդալ։

77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց վրացի Նիկոլոզ Տխիկաձեի հետ եւ հաղթանակ տարավ 11:2 հաշվով։

87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը բրոնզե մեդալի համար մրցեց բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովի հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

Հիշեցնենք, որ 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը գոտեմարտել էր շվեդ Նիկլաս Օհլենի հետ եւ առավելության հասել 4։1 հաշվով՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։

Մայիսի 22–ին եզրափակիչում կգոտեմարտի նաեւ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, որի մրցակիցը կլինի ռուսաստանցի Միխայիլ Լապտեւը։

72 կգ քաշային Մալխաս Ամոյանը մայիսի 23–ին անցկացվելիք եզրափակիչում կմրցի ուկրաինացի Անդրեյ Կուլիկի հետ։

60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի իսպանացի Անդի Խուան Սուչի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում