12:41  ,  21 մայիսի, 2021

Հայ ծանրորդները մեկնել են Տաշքենդ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23–ին կմեկնարկի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի թիմը։

Տաշքենդ են մեկնել  Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը  (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), աղջիկների մրցաշարի մասնակիցներ Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Նրանց մրցավայր են ուղեկցել մարզիչներ Մելիք Ղուկասյանը,Հակոբ  Ֆիլոսյանը և Տարոն Թովմասյանը:

Մրցավարական հանձնախմբում կաշխատի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում