00:54  ,  20 մայիսի, 2021

«Յուվենտուսն»՝ Իտալիայի գավաթակիր (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսը» մրցեց «Ատալանտայի» հետ։ Իտալացի Անդրեա Պիռլոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

«Յուվենտուսի» կազմում գոլի հեղինակ դարձան Շվեդիան ներկայացնող կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին եւ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։

«Յուվենտուսը» 14-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։

Իտալիայի գավաթ, եզրափակիչ

«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 1։2 (տեսանյութ)

Ռուսլան Մալինովսկի, 41 - Դեյան Կուլուշեւսկի, 31, Ֆեդերիկո Կիեզա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում