20:09  ,  14 մայիսի, 2021

Թուրքիան զրկվեց նաեւ Ֆորմուլա–1–ի փուլից

Ավտոարշավի Ֆորմուլա–1 դասի աշխարհի առաջնության փուլը Թուրքիայում չեղարկվել է, հաղորդում մրցաշարի պաշտոնական կայքը։ Պատճառը կորոնավիրուսի վարակվածության աճն է Թուրքիայում եւ դրա հետեւանքով այդ երկիրը Մեծ Բրիտանիայի կառավարության «կարմիր ցուցակում» հայտնվելը։

Թուրքիայի փուլը կանցկացվի Ավստրիայում։ Այս երկիրը երկու փուլ անընդմեջ կընդունի՝ հունիսի 25–27–ին եւ հուլիսի 2–4–ին։ Ֆրանսիայի Մեծ մրցանակը կանցկացվի նախատեսվածից մեկ շաբաթ շուտ՝ հունիսի 18–20–ին։

Հիշեցնենք, որ Թուրքիան զրկվել էր նաեւ մայիսի 29–ին անցկացվելիք ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից։ Այն Ստամբուլից տեղափոխվեց Պորտուգալիայի Պորտու քաղաք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում