20:09 14 մայիսի, 2021Ավտոարշավի Ֆորմուլա–1 դասի աշխարհի առաջնության փուլը Թուրքիայում չեղարկվել է, հաղորդում մրցաշարի պաշտոնական կայքը։ Պատճառը կորոնավիրուսի վարակվածության աճն է Թուրքիայում եւ դրա հետեւանքով այդ երկիրը Մեծ Բրիտանիայի կառավարության «կարմիր ցուցակում» հայտնվելը։
Թուրքիայի փուլը կանցկացվի Ավստրիայում։ Այս երկիրը երկու փուլ անընդմեջ կընդունի՝ հունիսի 25–27–ին եւ հուլիսի 2–4–ին։ Ֆրանսիայի Մեծ մրցանակը կանցկացվի նախատեսվածից մեկ շաբաթ շուտ՝ հունիսի 18–20–ին։
Հիշեցնենք, որ Թուրքիան զրկվել էր նաեւ մայիսի 29–ին անցկացվելիք ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից։ Այն Ստամբուլից տեղափոխվեց Պորտուգալիայի Պորտու քաղաք։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.