Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն հայտնել է, որ ակումբը պայմանագիր է կնքել պաշտպանի հետ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ զազախական «Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ է «Կադիս» տեղափոխվելուն:
«Արդեն ունենք մեկ ֆուտբոլիստ, որի հետ պայմանագիր ենք կնքել հաջորդ մրցաշրջանի համար: Նա օգուտ կբերի թիմին, սակայն դեռ չեմ կարող նշել նրա անունը: Նա պաշտպան է»,- Մանուել Վիսկանոյի խոսքը մեջբերում է Marca-ն:
Մանուել Վիսկանոն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ աշխատել է իսպանական «Սևիլիայում»։
Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» և փետրվարին տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո:
Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 8 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:07 , 18 սեպտեմբերի
16:31 , 18 սեպտեմբերի
15:08 , 18 սեպտեմբերի 
14:52 , 18 սեպտեմբերի
14:07 , 18 սեպտեմբերի
13:02 , 18 սեպտեմբերի
12:05 , 18 սեպտեմբերի
11:37 , 18 սեպտեմբերի
10:44 , 18 սեպտեմբերի 
10:06 , 18 սեպտեմբերի