11:52  ,  13 մայիսի, 2021

7 գոլ խփած «Միլանը» կրկնել է «Ինտերի» ռեկորդը

«Միլանը» ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Տորինոյի» նկատմամբ 7:0 հաշվով հաղթանակի արդյունքում կրկնել է ռեկորդ:

A Սերիայի այս մրցաշրջանում դա միլանցիների 15-րդ հաղթանակն էր արտագնա խաղերում, ինչը ռեկորդի կրկնություն է: Նմանատիպ ցուցանիշ «Ինտերը» գրանցել էր 2006/07թթ. մրցաշրջանում, հայտնում է Opta-ն:

Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ատալանտային» հաղթելու դեպքում «Միլանը» կդառնա ռեկորդակիր: Այդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին Բերգամոյում:

«Միլանն» Իտալիայի առաջնությունում 7 գոլ նախորդ անգամ խփել էր 25 տարի առաջ՝ «Կրեմոնեզեի» դեմ խաղում (7:1): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English