23:05  ,  11 մայիսի, 2021

Դեսպան Հովհաննես Վիրաբյանը հյուրընկալել է Նորբերտո Բրիասկո Բալեկյանին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն իր ընտանիքի անդամների հետ Բուենոս-Այրեսում հյուրընկալվել է Արգենտինայում, Ուրուգուայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Դեսպանը շնորհավորել է ազգային հավաքականի վերջին երեք հանդիպումներում տարած հաղթանակների և ենթախմբում այս պահին առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English