22:19  ,  8 մայիսի, 2021

«Բավարիայի» չեմպիոնական խաղը, Լևանդովսկու հեթ-տրիկը (տեսանյութ)

Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 32-րդ տուրում ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և խփեց 6 անպատասխան գոլ: Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 39 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 6-րդ գոլը դաշտի տերերը խփեցին 10 խաղացողներով մնալուց հետո:

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Բավարիան» ունի 74 միավոր և 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգից», որը մայիսի 8-ին 2:3 հաշվով պարտվել էր Դորտմունդի «Բորուսիային» և զրկվել առաջատարին հասնելու հնարավորությունից:

«Բավարիան» 31-րդ անգամ է դառնում Գերմանիայի չեմպիոն: Մյունխենցիները 9-րդ տարին անընդմեջ նվաճեցին չեմպիոնի տիտղոսը և Եվրոպայի թոփ-5 լիգաներում այդ ցուցանիշով կրկնեցին Թուրինի «Յուվենտուսի» ռեկորդը:

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Մ.»՝ 6:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 2, 34, 66, Թոմաս Մյուլեր, 23, Կինգսլի Կոման, 44, Լերոյ Սանե, 85

Հեռացում՝ Տանգի Նիանզու, 75 («Բավարիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում