22:19 8 մայիսի, 2021Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 32-րդ տուրում ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և խփեց 6 անպատասխան գոլ: Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 39 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 6-րդ գոլը դաշտի տերերը խփեցին 10 խաղացողներով մնալուց հետո:
Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Բավարիան» ունի 74 միավոր և 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգից», որը մայիսի 8-ին 2:3 հաշվով պարտվել էր Դորտմունդի «Բորուսիային» և զրկվել առաջատարին հասնելու հնարավորությունից:
«Բավարիան» 31-րդ անգամ է դառնում Գերմանիայի չեմպիոն: Մյունխենցիները 9-րդ տարին անընդմեջ նվաճեցին չեմպիոնի տիտղոսը և Եվրոպայի թոփ-5 լիգաներում այդ ցուցանիշով կրկնեցին Թուրինի «Յուվենտուսի» ռեկորդը:
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բավարիա» - «Բորուսիա Մ.»՝ 6:0 (տեսանյութ)
Ռոբերտ Լևանդովսկի, 2, 34, 66, Թոմաս Մյուլեր, 23, Կինգսլի Կոման, 44, Լերոյ Սանե, 85
Հեռացում՝ Տանգի Նիանզու, 75 («Բավարիա»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.