22:44  ,  7 մայիսի, 2021

ԵԼ. Կավանին՝ շաբաթվա լավագույն խաղացող

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ուրուգվայցի Էդինսոն Կավանին, հաղորդում է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքը։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել իտալական «Ռոմայի» հետ խաղում։ Մանչեսթերյան թիմը պարտվել էր 2։3 հաշվով, սակայն տանը տարած 6։2 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկել եզրափակիչ եւ կմրցի իսպանական «Վիլյառեալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել Լոնդոնի «Արսենալին»։

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաեւ Բրիան Կրիստանտեն («Ռոմա»), Ռաուլ Ալբիոլը («Վիլյառեալ») եւ Պաբլո Մարին («Արսենալ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով