11:45  ,  7 մայիսի, 2021

Կազան. Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է 7-րդ տեղը

Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մասնակցել է Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

3 հաղթանակ տանելուց հետո հայ ձյուդոիստը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է ռուսաստանցի Մախմադբեկ Մախմադբեկովին: Ռուսաստանցի ձյուդոիստը հասել է եզրափակիչ, և Կարապետյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում պարտվել է բելառուս Վադիմ Շոկային:

Ֆերդինանդ Կարապետյանը  գրավել է 7-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English