11:45 7 մայիսի, 2021Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մասնակցել է Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:
3 հաղթանակ տանելուց հետո հայ ձյուդոիստը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է ռուսաստանցի Մախմադբեկ Մախմադբեկովին: Ռուսաստանցի ձյուդոիստը հասել է եզրափակիչ, և Կարապետյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում պարտվել է բելառուս Վադիմ Շոկային:
Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է 7-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.