Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մասնակցել է Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին, որը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:
3 հաղթանակ տանելուց հետո հայ ձյուդոիստը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է ռուսաստանցի Մախմադբեկ Մախմադբեկովին: Ռուսաստանցի ձյուդոիստը հասել է եզրափակիչ, և Կարապետյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում պարտվել է բելառուս Վադիմ Շոկային:
Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է 7-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի 
20:58 , 23 հոկտեմբերի
20:01 , 23 հոկտեմբերի
19:34 , 23 հոկտեմբերի