12:14  ,  6 մայիսի, 2021

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի լավագույն գոլի հավակնորդները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի բոլոր խաղերի լավագույն գոլի հավակնորդներին:

Մրցանակին հավակնում են Ռիհադ Մահրեզը («Մանչեսթեր Սիթի»), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Մեյսոն Մաունթը («Չելսի») և Մարկինյոսը («Չելսի»):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Լոնդոնի «Չելսին» 2 խաղերի արդյունքում (1:1, 1:0) պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին», իսկ պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր գտնվել ֆրանսիական ՊՍԺ-ից (2:1, 2:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում