00:54  ,  5 մայիսի, 2021

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց ՊՍԺ-ին եւ առաջին անգամ դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչի պատասխան խաղում անգլիական ակումբն ընդունեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Ռիյադ Մահրեզը։

Ալժիրցի ֆուտբոլիստն աչքի ընկավ 11-րդ եւ 63-րդ րոպեներին։ Երկրորդ գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

69-րդ րոպեին դաշտի տերերի բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի նկատմամբ կոպիտ խաղի համար հեռացվեց ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 2։1 հաշվով։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը մայիսի 5-ին պատասխան խաղում կվիճարկեն Լոնդոնի «Չելսին» ու Մադրիդի «Ռեալը»։ Իսպանիայում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Մանչեսթեր Սիթի» - ՊՍԺ՝ 2։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։1)

Ռիյադ Մահրեզ, 11, 63

Հեռացում՝ Անխել Դի Մարիա (ՊՍԺ), 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում