14:12  ,  4 մայիսի, 2021

6 ոստիկան վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատների հետ բախումից

Մանչեսթերի ոստիկանության աշխատակիցները տուժել են ֆուտբոլի Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատների ագրեսիվ վարքի հետևանքով, հաղորդում է Goal.com-ը:

Ֆանատների հետ բախումից վնասվածք են ստացել 6 ոստիկաններ: Նրանցից մեկը ստացել է աչքի վնասվածք, մյուսին հարվածել են շշով, իսկ մեկ այլ ոստիկանի ոտքերով հարվածել ու քարշ են տվել խոտածածկի վրայով: Ձեբակալվել 28-ամյա տղամարդ, որը կասկածվում է ոստիկանների դեմ սադրանք հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև Անգլիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպումը մայիսի 2-ին չանցկացվեց անվտանգության նկատառումներով: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատներն անցկացրել էին բողոքի ակցիա, բախվել ոստիկանների հետ և ներխուժել Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի խաղադաշտ: Նրանք պահանջում են «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքի հրաժարականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English