19:47  ,  3 մայիսի, 2021

Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի հաղթողները

Երևանի հրաձգության մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց աշխարհահռչակ հրաձգուհի, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ առաջնությունների բազմակի ոսկե մեդալակիր և ռեկորդակիր Զինաիդա Սիմոնյանի ավանդական հուշամրցաշարը:

Օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից հաղթող դարձան Վրեժ Թորոսյանը և Ալլա Պողոսյանը:

Օդամղիչ ատրճանակ մրցաձևում է հանդես եկել Զինաիդա Սիմոնյանը: Այդ կարգում առաջինն էին Նորայր Առաքելյանն ու Էլմիրա Կարապետյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Վազող թիրախ մրցաձևում լավագույն էին Հովհաննես Մարգարյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասաց, որ Հայաստանի թիմը մայիսի 7–20–ը ուսումնամարզական հավաքի կմեկնի Խորվաթիայի Օսիեկ քաղաք: Դրանից հետո նույն քաղաքում նախատեսված է Եվրոպայի վարկանիշային առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի 7 ներկայացուցիչներ:

Հուշամրցաշարի եզրափակիչին ներկա էր և մրցելույթներին հետևեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին շնորհեց ՀԱՕԿ–ի բարձրագույն պարգևը՝ ոսկե շքանշան:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում