Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն կհյուրընկալվի անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:
Բուքմեյքերական գրասենյակներն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարի հաղթանակը միջինը գնահատում են 1.66 գործակցով, փարիզցիներինը՝ 4.50, իսկ ոչ ոքին՝ 3.33:
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին Մանչեսթերում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել բելգիացի Բյորն Կյոյպերսը, որի օգնականները կլինեն Էրվին Զեինստրան ու Սանդեր վան Ռոեկելը:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած առաջին մրցավեճում անգլիական ակումբը հաղթել է 2:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում