Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին»: Հյուրերից երկրորդ խաղակեսում 2 րոպեի ընթացքում աչքի ընկան արգենտինացի ռմբարկու Սերխիո Ագուերոն և իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 34 խաղից հետո ունի 80 միավոր և 13 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից» (33 հանդիում)։ «Քրիսթալ Փելասը» (33 խաղ) 38 միավոր 13-րդն է։
Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)
Սերխիո Ագուերո, 57, Ֆերան Տորես, 59
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում