Ֆուտբոլի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում MLS-ի չեմպիոն ամերիկյան «Կոլամբուս Քրյուն» 2:2 հաշվով է ավարտել մեքսիկական «Մոնտերեյի» դեմ տնային հանդիպումը:
«Կոլամբուս Քրյուի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայկական արմատներ ունեցող արգենտինացի 28-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 87-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:1: Հյուրերը պարտությունից խուսափել են ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ: 12-րդ րոպեին Սելարայանը ստացել է նաև դեղին քարտ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում