13:46  ,  29 ապրիլի, 2021

Սանդրո Շվարց. Արսեն Զախարյանը չի կարող մշտապես ցուցադրել բարձր մակարդակի ֆուտբոլ

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի խաղից առաջ անդրադարձել է 17-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանին:

«Բոլոր խաղացողները թիմի կազմում են, վնասվածք ունեցողներ չկան: Թիմը հրաշալի ֆիզիկական վիճակում է: Զախարյանը չի կարող մշտապես ցուցադրել բարձր մակարդակի ֆուտբոլ: Եթե խոսենք Արսենի խաղի ու մեկնարկային կազմում տեղ ունենալու մասին, ապա որոշում կկայացվի ավելի ուշ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում