01:33  ,  28 ապրիլի, 2021

New In Chess Classic. Լևոն Արոնյանը շանս չտվեց Ուեսլի Սոյին

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի Champions Chess Tour-ի հերթական օնլայն մրցաշարի՝ New In Chess Classic-ի քառորդ եզրափակիչի առաջին խաղային օրը Լևոն Արոնյանը 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ:

Չորս պարտիաներից երեքում հաղթել է հայ գրոսմայստերը, մեկում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Քառորդ եզրափակիչի պատասխան պարտիաները տեղի կունենա ապրիլի 28-ին:

Այդ զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Մագնուս Կարլսենի ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի պարտիայի հաղթողի հետ:

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 2-ին։ Մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է։ Առաջին տեղ գրաված շախմատիստը կստանա 30 հազար դոլար, երկրորդը՝ 15 հազար, երրորդը՝ 8500:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում