00:11  ,  25 ապրիլի, 2021

«Ուոթֆորդը» ժամանակից շուտ նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր (ֆոտո)

Անգլիական Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Ուոթֆորդը» նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ «Միլուոլի» նկատմամբ և առաջնության ավարտից 2 տուր առաջ նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր:

«Ուոթֆորդը» 88 միավորով երկրորդ տեղում է և 10 միավոր առաջ է լավագույն եռյակը եզրափակող «Բրենտֆորդից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Ավելի վաղ Չեմպիոնշիփից Պրեմիեր լիգայի ուղեգիր էր ապահովել նաև «Նորվիչ Սիթին», որը 93 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ «Ուոթֆորդը» նախորդ մրցաշրջանում էր լքել Անգլիայի ուժեղագույնների լիգան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով