Աշխարհի նախկին 6-րդ ռակետ Կարլա Սուարես-Նավարոն բուժվել է քաղցկեղից: Այդ մասին իսպանացի 32-ամյա թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում: 2020 թվականի աշնանը Սուարես-Նավարոյի մոտ հայտնաբերվել էր լիմֆոիդ հյուսվածքի քաղցկեղ (Հոդջկինի հիվանդություն):
«Եվս մեկ քայլ այդ ճանապարհին: Ես ավարտել եմ բուժումը և կարող եմ ասել, որ հաղթահարել եմ Հոդջկինի հիվանդությունը: 3 ամսից կանցնեմ ևս մեկ հետազոտություն, որպեսզի համոզվեմ, որ ամեն բան լավ է ընթանում: Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, ծանոթներիս ու բժիշկներին: Ես առողջ եմ»,- Instagram-ում գրել է իսպանուհին, որը լուսանկարը վերնագրել է հետևյալ կերպ. «Ավելի ուժեղ, քան քաղցկեղը»:
Հիշեցնենք, որ Սուարես-Նավարոն WTA-ի մրցաշարերում նվաճել է 2 տիտղոս:
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում