16:51  ,  20 ապրիլի, 2021

Հայաստանի գավաթ. «Նոան» ու «Ալաշկերտը» բաժանվեցին խաղաղությամբ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում գործող գավաթակիր «Նոան» հյուրընկալվեց «Ալաշկերտին»: Գրանցվեց 1:1 հաշիվը:

«Նոայից» հաշիվը երկրորդ խաղակեսում բացեց Պետրոս Ավետիսյանը, որի գոլին դաշտի տերերը խաղի վերջնամասում պատասխանեցին սերբ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի դիպուկ հարվածով: 2 գոլերն էլ գրանցվեցին 11 մետրանոցից:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Երևանի «Արարատը» և «Արարատ-Արմենիան», որոնք առաջին հանդիպումը կանցկացնեն ապրիլի 20-ին՝ ժամը 18:30-ին:

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 1:1

Ալեքսանդր Գլիշիչ, 82 (11մ) – Պետրոս Ավետիսյան, 66 (11մ) 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում