00:52  ,  20 ապրիլի, 2021

«Լիվերպուլը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Լիվերպուլը» 1:1 հաշվով ավարտեց «Լիդս Յունայթեդի» դեմ արտագնա հանդիպումը: Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց հյուրերի սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: «Լիդսը» պարտությունից խուսափեց վերջնամասում: 87-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի պաշտպան Դիեգո Լյորենտեն:

«Լիվերպուլը» 53 միավորով մնաց 7-րդ տեղում: «Լիդսը» 46 միավորով 10-րդն է:

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Լիդս» - «Լիվերպուլ»՝ 1:1 (տեսանյութ)

Դիեգո Լյորենտե, 87 – Սադիո Մանե, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով