13:45  ,  19 ապրիլի, 2021

«Ուրարտու» - «Փյունիկ» խաղի տոմսերը՝ 300-500 դրամ 

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրում «Ուրարտուն» սեփական խաղադաշտում ուժերը կչափի «Փյունիկի» հետ։ Ապրիլի 19-ին կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին։ Հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են։ Տոմսեր գնել բոլոր ցանկացողները կարող են մոտենալ «Ուրարտու» մարզահամալիրի մուտքի մոտ տեղակայված տոմսարկղ՝ ժամը 14։00-ից սկսած, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տոմսերի արժեքը 300-500 դրամ է: Ժամը 17։00-ից մարզադաշտի մուտքը լինելու է բաց, իսկ երկրպագուների համար նախատեսված է լինելու ֆան գոտի՝ բազմաթիվ խաղերով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում