01:22  ,  18 ապրիլի, 2021

«Բարսելոնան» 31-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը

«Բարսելոնան» 31-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում հոլանդացի Ռոնալդ Կումանի թիմը մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ, որը պարտություն կրեց 0։4 հաշվով։

«Բարսելոնան» 4 գոլ խփեց 12 րոպեում։ 60-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Հետո աչքի ընկավ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը։ Երկու գոլ էլ խփեց թիմի ավագ Լիոնել Մեսին։

Կատալոնական թիմը գավաթը չէր նվաճել 2018 թվականից։

Իսպանիայի գավաթ, եզրափակիչ

«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 0։4 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 60, Ֆրենկի Դե Յոնգ,  63, Լիոնել Մեսի, 68, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում