01:22 18 ապրիլի, 2021«Բարսելոնան» 31-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում հոլանդացի Ռոնալդ Կումանի թիմը մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ, որը պարտություն կրեց 0։4 հաշվով։
«Բարսելոնան» 4 գոլ խփեց 12 րոպեում։ 60-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Հետո աչքի ընկավ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը։ Երկու գոլ էլ խփեց թիմի ավագ Լիոնել Մեսին։
Կատալոնական թիմը գավաթը չէր նվաճել 2018 թվականից։
Իսպանիայի գավաթ, եզրափակիչ
«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 0։4 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 60, Ֆրենկի Դե Յոնգ, 63, Լիոնել Մեսի, 68, 72
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.