Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսի» հետ տնային ոչ ոքիին (1:1), որի շնորհիվ հռոմեական ակումբը նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:
«Կարծում եմ՝ Ամստերդամում մրցակիցն ավելի շատ խնդիրներ ստեղծեց մեր պաշտպանության համար: Հանդիպման մեծ մասը մենք վերահսկում էինք: Մրցակիցն ունի շատ տաղանդավոր թիմ, բայց մենք հրաշալի գործեցինք պաշտպանությունում:
Երբեք չէի նվաճել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր, այնպես որ սա հպարտության մեծ առիթ է ինձ համար:
Ինչ վերաբերում է ապագայիս, ապա այս հաջողությունը ոչինչ չի փոխում: Չգիտեմ՝ արդյո՞ք «Ռոմայի» մարզիչը կլինեմ հաջորդ մրցաշրջանում: Ես միշտ ասել եմ, որ ապագան քիչ է անհանգստացնում ինձ: Կարևոր են միայն «Ռոմայի» հաջողությունները»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football-italia-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ հանդես եկավ «Ռոմայի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 87-րդ րոպեին։ Ամստերդամում տեղի ունեցած առաջին խաղում իտալական ակումբն «Այաքսին» հաղթել էր 2:1 հաշվով:
Կիսաեզրափակիչում «Ռոման» կմրցի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ Լոնդոնի «Արսենալն» ուժերը կչափի իսպանական «Վիլյառեալի» դեմ:
1991 թվականից հետո առաջին անգամ «Ռոման» դուրս եկավ Եվրոպայի լիգայի (նախկինում՝ ՈւԵՖԱ-ի գավաթ) կիսաեզրափակիչ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:16 , 7 սեպտեմբերի
18:20 , 7 սեպտեմբերի
18:07 , 7 սեպտեմբերի
17:49 , 7 սեպտեմբերի
17:13 , 7 սեպտեմբերի
16:02 , 7 սեպտեմբերի
15:41 , 7 սեպտեմբերի
15:05 , 7 սեպտեմբերի
14:37 , 7 սեպտեմբերի 
14:08 , 7 սեպտեմբերի