09:41  ,  16 ապրիլի, 2021

Տիգրան Բարսեղյանը ցանկանում է հեռանալ «Աստանայից»

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում, հավանաբար, կհեռանա ղազախական «Աստանայից»:

Vesti.kz-ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ուժերը փորձել ավելի ուժեղ առաջնությունում: Բարսեղյանը նաև դժգոհ է, որ «Աստանայում» երբեմն ուշացնում են ֆուտբոլիստների աշխատավարձը:

Ղազախական ակումբը կփորձի գումար վաստակել հայ ֆուտբոլիստի տրանսֆերից:

Տիգրան Բարսեղյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբեր: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Բարսեղյանը մասնակցել է 5 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում