Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի տունը վաճառվում է 59 միլիոն եվրոյով։ Այն գտնվում է Շվեյցարիայի Գլան քաղաքում։ Ընդհանուր տարածքը մոտ 20 հազար քառակուսի մետր է, հաղորդում է F1i-ը։
2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել էր եւ ստացել գլխուղեղի ծանր վնասվածք:
Ֆորմուլա-1-ի լեգենդար գերմանացի մրցարշավորդը երկու անգամ ենթարկվել է ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատության։
52-ամյա Շումախերի բուժման եւ մասնագիտացված խնամքի տարեկան ծախսը մոտ 3 միլիոն եվրո է։
2015 թվականին Շումախերի կինը 25 միլիոն դոլարով վաճառել էր ավտոարշավորդի ինքնաթիռը, 3 միլիոն դոլարով ՝ առանձնատունը Նորվեգիայում։
世界上很多超级富翁,著名影视明星,运动明星,甚至科学家,政坛要人,都在瑞士有自己的宫殿
— miumiuchat (@miumiuchat) May 20, 2020
今日介绍著名前F1赛车手,Michael Schumacher在瑞士 Léman湖畔富人区,Gland 的居住地。
他的房子是依湖,外圈很大森林,警备森严,一般人也进不去。 pic.twitter.com/kK36nND8tA
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում