16:21  ,  10 ապրիլի, 2021

Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի մրցաշարի հաղթող

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Հայկ Մարտիրոսյանը:

Հայ գրոսմայստերը 8 միավորով գրավել է առաջին տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը երկրորդն էր՝ 7.5 միավոր:

Մարտիրոսյանն իր անհատական վարկանիշը բարելավել է 10 կետով, իսկ Սարգսյանը՝ 6:

Մրցաշարին մասնակցում էին 18 երկրների 107 շախմատիստներ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում