16:01  ,  9 ապրիլի, 2021

Եվրո-2022. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ռուսաստանի դեմ (Live, ֆոտո)

Հայտնի է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Ռուսաստանի թիմի դեմ Եվրո-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրի խաղում:

Հայաստան. Լուան Բարբոսա Մյուլեր («Ֆունդաո», Պորտուգալիա), Նիկիտա Խրոմիխ («Դինամո Սամարա», Ռուսաստան), Վլադիմիր Սանոսյան («Դինամո Սամարա», Ռուսաստան), Դենիս Նևեդրով («Տյումեն», Ռուսաստան), Արթուր Մելքոնյան («Ստոլիցա», Բելառուս):

Փոխարինողներ. Արտյոմ Զաքարյան («Լոգիկոն»), Արթուր Մկրտչյան («Լեո»), Հակոբ Ուզունյան («Լեո»), Ռաֆիկ Բաղդասարյան («Սիգմա-Կ», Ռուսաստան), Գարեգին Մաշումյան («Լեո»), Դավիթ Ասլանյան (ՎՌԶ, Բելառուս), Ռաֆիկ Մելիքյան («Արարատ-Արմենիա»), Սարգիս Մարգարյան (Բորիսով-900», Բելառուս):

ՀՖՖ պաշտոնական ալիքը ներկայացում է խաղի ուղիղ հեռարձակումը:

Հայաստան - Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում և կմեկնարկի ժամը 17:00-ին: Այս թիմերի միջև առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը խփել է 6 անպատասխան գոլ: Չորրորդ տուրից հետո Ռուսաստանն ունի 12 միավոր, Վրաստանը՝ 7, Ֆրանսիան՝ 2, իսկ Հայաստանը՝ 1:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտեցել ռուսների դեմ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում