19:20  ,  5 ապրիլի, 2021

Իսպանացի մասնագետ՝ «Ուրարտուի» մարզչական շտաբում

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբի գլխավոր թիմի մարզչական շտաբն է համալրել ֆիզիկական պատրաստության իսպանացի մասնագետ Խավիեր Լուրուենյան։

«Հայաստան տեղափոխվելուց առաջ զրուցել եմ Խավիեր Մինյանոյի հետ։ Նա ինձ ասաց, որ «Ուրարտուի» պայմանները շատ հարմարավետ են և Հայաստանում լավագույնն են աշխատանքի համար։

Թերահավատորեն վերաբերվեցի, բայց եկա այստեղ ու սեփական աչքերով համոզվեցի դրանում։ Նման պայմաններ շատ երկրներում չկան, այնպես որ շատ ոգեշնչված եմ ու մեծ խանդավառությամբ եմ ներգրավված այն աշխատանքներին, որը կօգնի ու կնպաստի, որ ակումբն ավելի լավ հանդես գա ու հասնի իր նպատակներին»,- «Ուրարտուի» մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Լուրուենյան։

Մասնագետը ֆուտբոլային հարուստ կենսագրություն ունի։ Նախորդ ակումբը եղել է իսպանական «Խետաֆեն»։ Լուրուենյան աշխատել է նաև Վիետնամում և Ուկրաինայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ