19:20 5 ապրիլի, 2021«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբի գլխավոր թիմի մարզչական շտաբն է համալրել ֆիզիկական պատրաստության իսպանացի մասնագետ Խավիեր Լուրուենյան։
«Հայաստան տեղափոխվելուց առաջ զրուցել եմ Խավիեր Մինյանոյի հետ։ Նա ինձ ասաց, որ «Ուրարտուի» պայմանները շատ հարմարավետ են և Հայաստանում լավագույնն են աշխատանքի համար։
Թերահավատորեն վերաբերվեցի, բայց եկա այստեղ ու սեփական աչքերով համոզվեցի դրանում։ Նման պայմաններ շատ երկրներում չկան, այնպես որ շատ ոգեշնչված եմ ու մեծ խանդավառությամբ եմ ներգրավված այն աշխատանքներին, որը կօգնի ու կնպաստի, որ ակումբն ավելի լավ հանդես գա ու հասնի իր նպատակներին»,- «Ուրարտուի» մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Լուրուենյան։
Մասնագետը ֆուտբոլային հարուստ կենսագրություն ունի։ Նախորդ ակումբը եղել է իսպանական «Խետաֆեն»։ Լուրուենյան աշխատել է նաև Վիետնամում և Ուկրաինայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.