Մյունխենի դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել Ֆորմուլա 1-ի գլխավոր մենեջեր Բեռնի Էքլսթոունին պաշտոնատար անձի կաշառք տալու համար: Բրիտանացին ներգրաված է կոռուպցիոն սկանդալի մեջ նախկին բանկիր Գերհարդ Գրիբկովսկիի հետ: Վերջինս մեղադրվել է Էքլսթոունից բազմամիլիոնանոց (44 միլիոն դոլար) կաշառք ստանալու մեջ Ֆորմուլա 1-ի առեւտրական իրավունքները CVC հիմնադրամին փոխանցելու գործընթացի ժամանակ:
Էքլսթոունը պնդում է, որ Գրիբկովսկին ստիպել է իրեն վճարել այդ գումարը:
Արդյունքում Գրիբկովսկին դատապարտվել էր 8.5 տարվա ազատազրկման, իսկ Էքլսթոունը ճանաչվել էր որպես կաշառատու, սակայն նրան դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, հայտնում է Suddeutsche Zeitung-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի