22:01  ,  4 ապրիլի, 2021

«Ռոստովը» Բայրամյանի հետ պարտվեց «Սպարտակին»

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Ռոստովն» ընդունեց Մոսկվայի «Սպարտակին» եւ պարտություն կրեց 2։3 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին։

«Սպարտակը» 47 միավորով երկրորդն է, «Ռոստովը» 8-րդն է՝ 37 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Ռոստով» - «Սպարտակ»՝ 2։3

Պավել Մասլով, 27, ինքնագոլ, Գեորգի Մախատաձե, 32 - Վիկտոր Մոզես, 23, Ալեքսանդր Սոբոլեւ, 44, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում