22:12  ,  26 սեպտեմբերի, 2012

«Տորպեդո» - «Դինամո» խաղն ընդհատվել է անկարգությունների պատճառով

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Տորպեդո» - «Դինամո» խաղն ընդհատվել է անկարգությունների պատճառով:Հանդիպումն 50-րդ րոպեին գլխավոր մրցավար Թիմուր Արսլանբեկովը ընդհատեց խաղը: Այդ պահին 2:1 հաշվով հաղթում էր «Դինամոն»:

Մինչ այդ խաղը երկու անգամ ընդհատվել էր, քանի որ «Տորպեդոյի» երկրպագուներն օտգագործել էին ճայթրուկներ եւ այլ տեխնիկա:

Երկրպագուների գործողությունները կքննարկվեն Ռուսաստանի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեի առաջիկա նիստի ընթացքում, հայտնում է sports.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով