18:02  ,  24 մարտի, 2021

Ռուսաստանի առաջին դիվիզիոն․ Արտյոմ Սիմոնյանը՝ գոլի հեղինակ, Էդուարդ Սպերցյանը խաղաց 72 րոպե

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 32-րդ տուրում «Տոմը» հյուրընկալվեց «Շիննիկին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը «Տոմի» մեկնարկային կազմում էր եւ գոլի հեղինակ դարձավ 17-րդ րոպեին։

«Տոմը» 24 միավորով 20-րդ տեղում է, «Շիննիկը» վերջինն է՝ 17 միավոր։

«Կրասնոդար-2»-ը տանը մրցեց «Ենիսիեյի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կրասնոդարյան թիմի  մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց 72 րոպե։

«Կրասնոդար-2»-ը» 34 միավորով 16-րդ տեղում է, «Ենիսեյը» 11-րդն է՝ 46 միավոր։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որն այս օրերին պատրաստվում է 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկին: Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ 20-ամյա կիսապաշտպանը շարունակում է վերականգնողական փուլը և ազգային թիմին կմիանա Լիխտենշտեյնի հավաքականի դեմ հանդիպումից հետո: 

Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ընտրական փուլում պայքարը կսկսի մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: Մարտի 28-ին և 31-ին Հայաստանի թիմը Երևանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում