Բասկետբոլի Եվրասիական լիգայի երկրորդ մրցաշրջանը կմեկնարկի մարտի 24-ին, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:
Երևանում անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից: Հայաստանը կներկայացնեն «Վահագնի Սիթին» ու «Դվինը»:
Հանդիպումները կանցկացվեն նախկին «Միկա» մարզադահլիճում: Եզրափակիչը տեղի կունենա մարտի 29-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում