17:12  ,  20 մարտի, 2021

Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ եզրափակիչ

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը տարավ չորրորդ հաղթանակը և նվաճեց Սանկտ Պետերբուրգում անցկացվող թենիսի WTA շարքի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում հայ մարզուհին 2 սեթում ուժեղ գտնվեց ռուս Վերա Զվոնարյովայից՝ 6:3, 7:6: Մրցախաղը տևեց 2 ժամ:

WTA-ի դասակարգման աղյուսակում 126-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի ռուս Դարիա Կասատկինան:

Այս մրցաշարում հաջող ելույթի շնորհիվ Մարգարիտա Գասպարյանը հաջորդ շաբաթ կվերադառնա WTA-ի լավագույն 100-յակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում